Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կյանքի գնով պետք է ազատագրենք Հայաստանը

Կյանքի գնով պետք է ազատագրենք  Հայաստանը
03.10.2023 | 22:55

Կետ առ կետ նշեմ այս ստորաքարշների քայլերը մոտ ապագայում։

1. Թուրքիայի պահանջով ատոմակայանի փակում, որը լիարժեք հիմքեր կտա Հայաստանն անարգել ռմբակոծելու։

2. Մինչ այդ 102-րդ ռազմաբազայի դուրս բերում, պատճառաբանությամբ, թե իբր ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարում։

3. ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում։

4. Ռուսական գազից հրաժարում և «խաղաղության» պայմանագրի շրջանակում ադրբեջանական գազի մուտք Հայաստան, որն էլ ամբողջովին կհանգեցնի տնտեսության ադրբեջանականացմանն ու թրքացմանը։

5. Հայաստանին թողնել առանց բարեկամների և դաշնակիցների, ռազմաքաղաքական ծանրագույն իրավիճակում և ստորագրել Ալեքսանդրապոլ 2-ը։

Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։

Կյանքի գնով ազատագրի Հայաստանը և վե՛րջ։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ